Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա) հինգշաբթի Ժնևում մտքերի փոխանակություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ուրբաթ օրը նախատեսված հանդիպմանն ընդառաջ: Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ ռեժիմով. ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է սեփական աղբյուրը:
«Հինգշաբթի տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ այսօր նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»,- ասել է աղբյուրը՝ շեշտելով, որ այդ իրադարձությունները «փակ են մամուլի համար»:
Ըստ նրա՝ այս պահին հայտնի չէ՝ քննարկումներից հետո հայտարարություն կհրապարակվի՞, թե՞ ոչ:
Ի սկզբանե Մինսկի խմբի հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների հետ նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, բայց հետո այն հետաձգվեց հոկտեմբերի 30-ին:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հինգշաբթի օրվանից գտնվում է Ժնևում:
Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին: ԵԱՀԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ նպատակն է «քննարկել, համաձայնեցնել և սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերի իրականացումը`Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքների համաձայն»: