Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ է հնդկաձավարը 250 դրամից դարձել 750 դրամ, ոսպը՝ 450-650 դրամ և պարենային ապրանքների դեֆիցտ կլինի՞, թե՞ ոչ՝ հարցերին, ըստ Yerkir.am-ի պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մամուլի ասուլիսում։
«Երկու բան է հնարավոր․ առաջին՝ գիտեք, որ այս ընթացքում նաև լոգիստիկ շղթաներն են որոշակիորեն վնասվում, մեր ապրանքային հոսքի զգալի մասը Իրանի կողմից կամ ռուսական Լարսի կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում էին դժվարությունների։ Չնայած այդ դժվարություններին, ի պատիվ մեր տնտեսվարողների, առայսօր հնարավոր է եղել ապահովել կանոնավոր մատակարարումներ։ Եվ մյուս գործոնը՝ անցյալ շաբաթ մասնավոր հատվածի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ հնդկաձավարի գինը, մասնավորապես Ռուսաստանում, սկսել է բարձրանալ մինչև կորոնավիրուսի ազդեցությունը՝ տնտեսական դժվարությունները պայմանավորված են շուկայով»,-ասաց նախարարը։
Նա վստահեցրեց, որ ռուսական շուկայում նախորդ հունվարի համեմատ այս հունվարին հնդկաձավարի գինը 2 անգամ բարձրացել է և այստեղ երկու գործոնի ազդեցությունն էլ կա։
Նախարարը, սակայն, ասաց, որ մեր տնտեսվարողները այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում և այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, որ սպառողների համար հնարավորինս գնի բարձրացում չլինի։
«Կլինեն գնային որոշակի տատանումներ, բայց խուճապի մատնվելու պատճառ այս պահհին չկա, պետք է հանգիստ վերաբերվել․ եթե ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, կարող եք ընտրել դրանց փոխարինիչներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Արդյո՞ք խոզի մսի մեծածախ վաճառքի գինը կնվազի 1 600-ից և խոզաբույծները, ստիպված, կմորթեն՝ հարցին նախարարը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ արդո՞ք 1 600-ն է խոզի մսի ծախսածակման գինը, բայց ցանկացած մեկը պետք է մտածի՝ ինչպես կրճատել ծախսերը և եղած գնի պայմանում գործունեություն իրականացնի»։
Պետությունն, այսւոհանդերձ, ոլորտին օժանդակելու համար մեկ քայլ արել է՝ 0 տոկոս տոկոսադրույք է սահմանել։
«Խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար կառավարության աջակցության փաթեթը հատուկ պայմաններ է նախատեսում, բացի այդ՝ գյուղատնտեսական ամբողջ վարկի տոկոսադրույքները սուբսիդավորվում են պետության կողմից՝ ֆերմերը ստանում է 0 տոկոսով վարկ»,-ասաց նա։
Ապրիլի 1-ից կառավարությունը կսուբսիդավորի նաև գյուղատնտեսական աջակցման այն վարկերը, որոնք գյուղացիները որոշել են վերցնել արտարժույթով․ այստեղ, սակայն, մի նրբություն կա՝ նկատեց նախարարը․ «Եթե արտարժույթով են վարկ վերցնում և եկամուտները նույնպես լինելու են արտարժութային, այսինքն՝ ջերմոցային ապրանքներն, ասենք արտահանելու են և ստանան եկամուտ, ապա եկամուտները կփոխհատուցեն արտարժութային պարտավորությունները։ Բայց նրանք, ովքեր դրամային եկոմուտներով են վաճառելու իրենց ապրանքը, ապա եթե այսօր դոլարի փոխարժեքը 500 է և 1 տարի հետո լինի 550, ուրեմն պետք է եկամուտներից ավելի շատ դրամներ օգտագործեն, որ արտարժույթով վերցրած վարկը մարեն»։
Պետք է որոշումը ճիշտ կայացնել՝ վարկը վերցնել դրամո՞վ, թե՞ արտարժույթով։
Հարցին՝ ինչո՞ւ է մարզպետն արգելու գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար գնալ դաշտեր, եթե պարետատունը չի արգելում, նախարարը պատասխանեց՝ իրեն նման դեպքեր հայտնի չեն։
«Չեմ բացառում, որ մարդիկ տեղաշարժվեն՝ նշելով, որ գյուղատնտեսական աշխատանքների են գնում։ Ես կոչ եմ անում՝ իրոք սահմանափակել տեղաշարժը, իսկ այն մարկանց համար, ովքեր դաշտում իրենց աշխատանքը պետք է կատարեն առանց կուտակումների, որևէ խոչընդոտ չկա»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․