|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Ըստ նրա, չի բացառվում նաև եռակողմ ձևաչափը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Ըստ Ուիթքոֆի, պատերազմը շարունակվում է տարածքների շուրջ վեճերի պատճառով, և կողմերը դեռևս չեն կարողանում հասնել համաձայնության, փոխանցտեղեկացնում է УНИАН-ը։ «Մենք Ջարեդ Քուշների հետ հույս ունենք, որ մեր առաջարկները կկարողանան միավորել կողմերին առաջիկա երեք շաբաթվա ընթացքում և, հնարավոր է, հանգեցնեն Զելենսկու և Պուտինի հանդիպմանը։ Հնարավոր է նաև եռակողմ հանդիպում՝ նախագահ Թրամփի մասնակցությամբ», – նշել է նա։
Ուիթքոֆն ընդգծել է, որ Թրամփը կհամաձայնի հանդիպմանը միայն այն դեպքում, եթե արդյունքի իրական հնարավորություն տեսնի։ «Նա դա անելու եզակի կարողություն ունի։ Հուսով եմ, առաջիկա շաբաթներին դուք լավ նորություններ կլսեք»։