|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ աղջիկների նկատմամբ` հայ լինելու համար, վերջին անգամ թուրք ոստիկանն էր բռնություն կիրառել` Օսմանյան Թուրքիայում, Բաքվում և Սումգաիթում, իսկ այսօր արդեն դա արվում է Երևանում:
Մի հարց է առաջնում. դա Նիկոլի՞ ոստիկաններն են, թե թալեաթի ասկյարները:
Այ թե հավանաբար ինչ կասեր թալեաթը, եթե ողջ լիներ,
«- Ապրեք ասկյարներ, տեսեք` ես էլ եմ կարմիր բերետավոր: Հոգիս փառավորվեց, երբ տեսա ոնց եք հայ աղջկա ձեռքը ջարդում Երևանի կենտրոնում նրա համար, որ իմ թուրք եղբայրբերի դեմ հանդգնում են բողոքել:
Դուք իսկական և նվիրյալ ասկյարներ եք, բայց դեռ աճելու տեղ ունեք, որ արժանի լինեք ձեր գլխի կրմիր ֆեսին: Չխնայեք անգամ հղիներին, եղեք արժանի կարմիր ֆեսով ասկյարի անունը կրելուն:
Իսկ ԵՄ դեսպանը և ԱՄՆ դեսպանը կլռեն, հանգիստ եղեք: Դուք ձեր թուրքական առաքելությունը կատարեք մինչև վերջ, իմ սիրելի կարմիր բերետավոր ասկյարներ, իմ հպարտություն և հույս ասկյարներ, չընկրկեք, չէ որ նոր հիտլերիկը ինձ պես «ժողովրդավարության բաստիոն» է»:
Քրիստինա Նազարյան