կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 11:35
Քաղաքական

Փաշինյանն իր արժանի պատասխանը ստացավ, որ այդ կոշիկներով Ռոբերտ Քոչարյանն Արցախ է ազատագրել․ այն, ինչ տեսնում ենք՝ Ալիևի պատվերն է․ Քրիստինա Նազարյան

Փաշինյանն իր արժանի պատասխանը ստացավ, որ այդ կոշիկներով Ռոբերտ Քոչարյանն Արցախ է ազատագրել․ այն, ինչ տեսնում ենք՝ Ալիևի պատվերն է․ Քրիստինա Նազարյան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:

«Մենք տեսնում ենք, որ ամենաթողություն է, առաջին հերթին՝ իրավական դաշտում, և անում են այն, ինչ պատվիրում է իշխող կուսակցությունը, իշխող ուժը։ Այլ կերպ մեկնաբանելու բան չկա այս դատավարության հետ կապված, որովհետև երբ արդեն Սահմանադրական դատարանը նույնիսկ ասում է, որ դա հակասահմանադրական հոդված է, և փորձում են գտնել ինչ-որ այլ հոդվածներ, որոնք մինչ օրս էլ պարզ չէ՝ որոնք են, ապա սա ուղղակի այն է, ինչ արվում է իշխող կուսակցության պատվերով, իշխող կուսակցության առաջադրանքով։ Ընդ որում, դա արվում է ուղիղ եթերով՝ ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններով»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։