|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պետք է արձանագրենք, որ այս պահին միայն ադրբեջանական կողմն է հայտարարում, որ խնդիրն ավարտված է, կոնֆլիկտն այլևս գոյություն չունի, և դրան ի պատասխան Եվրամիությունն ասում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, և բանակցությունները պետք է շարունակել․ մամուլի ասուլիսում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երեկ ՌԴ նախագահը ևս հայտարարել է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, ԱՄՆ-ից հնչում է հայտարարություն, որ կարգավիճակի լուծման խնդիր կա, այսինքն՝ միջազգային հանրությունը, հավաքական առումով, արձանագրում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, և բանակցությունները պետք է շարունակել՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Բայց ես ուզում եմ հասկանալ՝ այս իշխանությունն, օրինակ, ի՞նչ է արել, երբ ադրբեջանական կողմից բռնապետ Ալիևը հայտարարում էր, որ Մինսկի խմբին թոշակի է ուղարկում: Դրանից հետո որևէ արձագանք արտաքին գործերի նախարարի, նախարարության կողմից չի հնչել: Այսինքն՝ համաձա՞յն են այդ ձևակերպման հետ»,- ասաց պատգամավորը: