կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-04 15:31
Հասարակություն

ՀՅԴ Բյուրոյում հյուրընկալել են ԼՀԿ պատվիրակությանը

ՀՅԴ Բյուրոյում հյուրընկալել են ԼՀԿ պատվիրակությանը

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ եղավ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես` ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ