կարևոր
4459 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-17 14:34
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը Արցախ-Հայաստան խորհրդարանի համատեղ նիստ չի արել Ալիևին դուր գալու համար․ Սաղաթելյան

Վերջապես հասկացեք, դրանք պարզ մատչելի ձևով՝ ի լուր բոլորիս, ասել են, որ Արցախը համարում են Ադրբեջանի մաս, բանակցությունները այդ տրամաբանության ներքո են, տեսանելի ընթացող պրոցեսի։ Էլ ի՞նչ լեզվով պպետք է ասեմ, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով։ Այս մասին  «Երկիր մեդիա»-ի տաղավարում  պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախում մի անգամ հանրահավաք եղավ «Դիմադրության» շարժման ժամանակ, մայիսի 28-ին, բոլորս հիշում ենք         ինչ ազդակ էր, ինչ ոգևորություն էր, Արցախից հոքու ճիչ լսեցինք, բայց՝ մարեց։ Սեպտեմբերի 2-ին էլ  չեղավ,Խորհրդարանական ընդդիմությունը արեց մեկ- երկու հայտարարություն, բայց իրականում Արցախից, իրենց իսկ անվտանգության ահազանգը, կոչնակը, ոնց որ մենք ենք ասում Հայաստանում չենք կարողանում ժողովրդին հասցնել, Արցախից էլ համայն հայությունը չի լսում»։

 Անդրադառանլով Արցախի պատվիրակությունների վերջին հանդիպումներին պատգամավորն ասաց․ «Ինձ հետաքրքրում է՝ Ալեն Սիմոնյանից Արցախի պատվիրակությունը ի՞նչ ակնկալիք ուներ։  Մեկ ու կես տարի խաբում է, համատեղ նիստ չի անում։ Այսինքն մենք, նաև Տիգրան Աբրահամյան և մեր մյուս  գործընկերները  խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները մեկ ու կես տարի է պահանջում ենք Ալեն Սիմոնյանից, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրի։ Ինքը վախեցել է դա անի։ Ինքը դա չի արել Ալիևին դուր գալու համար։ Ինքը շատ ուղիղ տեքստով հայտարարել է, որ Արցախը թողնելու են Ադրբեջանի կազմում, հիմա այդ պատվիրակությունը Ալեն Սիմոնյանից ի՞նչ ակնկալիք ունի։ Հաջորդ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը իրենց Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է տալու։ Արցախի ռազմաքաղաքական էլիտան իրեն պահում է անհասկանալի։ Այսինքն էլ ի՞նչ ունեն կորցնելու, էլ ի՞նչ սրանք պետք է անեն , որ հելնեն ասեն հոպ»։

Ըստ նրա՝ 130,000 մարդու, մեր հայրենիքի մի մասը բացահայտ տանում են ցեղասպանության, Արցախը տանում են հայաթափման, ու Արցախից չկա այդ ճիչը․

«Իմիջայլոց ժողովրդական մակարդակով կա, ես ու դու տեսել ենք, երբ որ պտտվում էինքք Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում տեսնում ենք մարդկանց, բայց քաղաքական, ռազմական էլիտաների մակարդակով չկան։ Ու  ես ասեմ, այդ փրկությունը գալու է նաև Արցախից, այս գիտակցությունը պետք է Արցախում լինի։ Չի կարա ուրիշ պարագայում։ Մի պահ պատկերացրեք , պայմանական օր եմ ասում, նոյեմբերի 9-ին, 50․000 մարդ դուրս է գալիս Ստեփանակերտի հրապարակ՝ հստակ ձևակերպված պայմաններով։ Հենց այդ նույն օրը ևս 100․000 մարդ Երևանում, փոխվում է իրավիճակը, բոլորի խաղաքարտերը խառնվելու է՝ Նիկոլի, Ալիևի, Էրդողանի։ Որոովհետև հասկանալու են, որ ստոպ, էստեղ կա ժողովուրդ, ով ուզում է ունենա պետականություն»։

Նրա խոսքով՝ Արցախցի ժողովրդի կամքը Արայիկ Հարությունյանը չի հայտնում, արցախցին իր ինքնորոշման համար պայքարել է 30 տարի, իր պատմական հայրենիքում ձեռք է բերել ինքնորոշման ազատ ապրելու իրավունք․

«Հիմա ի՞նչ է կատարվում։ Մի խելագար պետք է որոշի այս 5․000-ամյա ժոողովրդի ճակատագիրը, ու Արցախում պետք է լռե՞ն, Հայաստանում պե՞տք է լռեն։ Ո՞վ է հետո սրա տակից դուրս գալու․ Բոլոր լուռ մնացողները, հաշվարկ անողները։ Արցախում կա տեսակետ, ասում էս խոսա, ասում են՝ փող չի տա, գլուխը պատին կտա՝ փող չի տա։ Էդ փողը Նիկոլը իրա հոր տնից չի տալիս։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ոնց որ երկու երեխա ունենաս, մեկի ասես քեզ փող չեմ տալիս։

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Արցախի ղեկավարությանը Փաշինյանը օգտագործել է՝ իբրև Հայաստանում բողոքի լռեցման աղբյուր։ Ամեն հանդիպումից հետո Արցախի նախագահը ասել է չէ հույս կա, Փաշինյանը վստահելի է, բայց բոլորս էլ լավ գիտենք, թե փակ դռների հետևում հենց իրենք են ասում, որ Նիկոլը դավաճանել է իրենց։

«Էսի մի աննոռմալ բան է, երեք հոքով հանդիպում են, դուրս են գալիս, երեք տարբեր բան են ասում։ Ակնհայտ է չէ, այս մարդը հետևողականօրեն մոլորեցնում է բոլորին։ Մենք երբ որ նոյեմբերի 9-ից հետո, ամեն օր ասում ենք, որ այս մարդիկ ձեռքերը լվացել են Արցախից, չեն հավատացել։ Մենք անցած տարի ինչ ենք արել, ամբողջ տարվա ընթացքում մեր խորհրդարանական գործունեության առաջին նախաձեռնությունը եղել է Ազգային Ժողովում ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով․ Չեն ստեղծել։ Արցախի հարցով բոլոր մեր նախաձեռնությունները տապալվել են։ Էլի չէին հավատում, դուրս էին գալիս ասում, թե մենք Արցախին փող ենք տալիս, մեր իշխանության չափ ո՞վ է Արցախի համար ինչ-որ բան արել։ Հիշում եք էլի այդ էժան, խաբող մանիպուլացնող հայտարարությունները։ Ինչքան ժողովորդին կարելի է խաբել։ Հիմա էլ չեն կարողանում խաբել, հիմա արդեն բացահայտ ասում են, հիմա սկսել են համոզել ,որ դե գիտեք այլ ճանապարհ չկա։ Արցախի տագնապը պետք է լինի։ Հարմարվել՝ նշանակում է կորցնել Արցախը , հայաթափել Արցախը։ Էստեղ ամենակարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք խորությամբ, որ այլևս Արցախի հարց չէ, այլևս Հայաստանի լինելիության հարցն է։ Հանկարծ չփորձեն ժողովրդին խաբեն՝ ասելով Արցախը տանք՝ դուք հանգիստ խաղաղ կապրեք, չի լինելու»։

Նա նշեց, որ, երբ տարիներ առաջ ասում էին, որ Արցախը մեր դարպասն է , Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, իրենց հակառակն էին ասում․ «Երբ ասում էին Քարվաճառում կանգնած զինվորը պահում է Վարդենիսը, մարդիկ չէին հասկանում՝ ինչի մասին էինք ասում։ Հիմա տեսանք, որ այդպես է, հետևաբար, ամփոփելուվ Արցախի թեման՝ լրջագույն, օրհասական ծանր վիճակում ենք։ Ցանկացած հիմանվորում անհիմն է, և դավաճանություն է մեր անցյալի, մեր տղերքի, մեր ապագայի մեր սերունդների հանդեպ։ Պետք է մեկ ճակատով՝ ընդդիմություն, նախկին, ներկա, բոլորը մի պահանջով դուրս գան, որովհետև չկա այլ տարբերակ»։