|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերականգնվի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։
Պուտինը նաև հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ընդգծվել է Արցախի հետ կապված եռակողմ պայմանավորվածությունները լիովին կատարելու կարևորությունը։
Անդրադառնալով Արցախում խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Պուտինը նշել է, որ զորախումբը շարունակում է ապահովել կրակի դադարեցման շուջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հումանիտար օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը։
«Պայմանավորել ենք շարունակել աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային և առևտրային կապերի ապաշրջափակմանը հնարավորինս արագ հասնելու ուղղությամբ։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների միջև ամբողջ ծավալով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների վերակագնման մասին է»։