կարևոր
6001 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 23:13
Աշխարհ Արցախ

Բաքուն պնդում է․ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ

Բաքուն պնդում է․ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ

Բաքուն պնդում է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու վերաբերյալ։ ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպումից հետո թվիթերյան գրառման մեջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայաստանին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիաների եւ շահարկումների մեջ Լաչինի ճանապարհի հարցի վերաբերյալ, որով հնարավոր է իրականացնել բժշկական տարհանում եւ մատակարարում»։

Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար: նա հավելել է, որ «այդ հարցը նշված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։

Հաջիեւը նաեւ նշել է, որ «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարվելը, միայն Լաչինի ճանապարհի օգտագործման պնդումը եւ այդ հարցի քաղաքականացումն անթույլատրելի են»։ «Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից եւ դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»,-նշել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»: