Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթ մարդով միջազգային դիտորդների թիվմ ավելացնելու պայմանավորվածություն: Այդ մասին ադրբեջանական АПА-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Լրագրողը հետաքրքրվել է` ինչ փուլում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կայացած հանդիպումների ժամանակ: Պոպովը նշել է , որ դրա հետ համաձայն են երկու կողմերը, սակայն պահպանվում են մանրամասների վերաբերյալ տարաձայնություններ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:
Խոսելով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման մասին` Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է, և Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին:
«Առաջընթաց տեղի չունեցավ, բայց այն ոչ ոք չէր էլ ակնկալում: Կարևոր է այն, որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան դարձյալ հանդիպել»,- նշել է նա: