|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ուկրաինական սիրված Okean Elzy ռոք խումբը հունիսի 1-ին համերգով հանդես կգա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Mezzo Production ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել խմբի հետ, և համերգն իսկապես կայանալու է: «Տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 25-ից, դրանց գինը կլինի 8000-20 000 դրամ: Երբ տոմսերը վաճառքի հանվեն, հենց այդ օրն էլ խմբի պաշտոնական կայքէջում կլինի ինֆորմացիա այն մասին, որ հյուրախաղերով հանդես են գալու նաև Հայաստանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է համերգի երգացանկին, ապա այն դեռ հստակեցվում է:
Հիշեցնենք, որ մինչ այս լուրեր կային, որ խումբը Երևանում պետք է համերգ տա 2016-ի ապրիլի 25-ին: