|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամեն կարծիք հնչեց մեր միջնորդության հետ կապված, բացի նրանից, որ, չէ, մեղադրանքը պարզ է։ Որովհետև իրականում մեղադրանքի բովանդակության հետ խնդիր կա: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Երբ կաշառքի հետ կապված որևէ մեղադրանք է առաջադրվում, ապա պարտադիր պայման է, որ այն շարադրվի, որ այսինչ պաշտոնատար անձը արել է այսինչ բանը հօգուտ ինչ-որ մեկի՝ իր ինչ-որ լիազորություն օգագործելով: Մեղադրանքը պետք է պարզ լինի, որ մարդը կարողանա պաշտպանվել»,-ասաց նա: