|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։
Հիմնադրամից հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին։