|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասի բնության հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար:
Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:
Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում: