կարևոր
6916 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 18:10
Քաղաքական

Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում․ Իշխան Սաղաթելյան

 

Վերջին շրջանում ծաղրածույի նման անընդհատ ինչ-որ բան է անում, որ ցույց տա, թե տեսեք ես ազատ շրջում եմ Հայաստանում, պեռաշկի եմ ուտում, զիբիլ եմ հավաքում, երկու ուղղությունով փորձում է այդ տպավորությունը ստեղծի։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պառգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք գործ ունենք ծաղրածուի հետ, ով 20 մեքենայով գնում է Դիլիջան, երկու հատ բիչոկ է հավաքում, նկարում, ելույթ ունենում, հետ գալիս։ Կամ երկու օր առաջ հայտնվել էր ինչ-որ ամայի տարածքում, ասում էր այստեղ ակադեմիական քաղաք ենք կառուցում և այլն։ Մի դավաճան ու սրիկա ծաղրածու, որ այն կողմից երկիրը հանձնում է, այս կողմից ինչ-որ ամայի տարածքներ է նկարում, ասում ակադեմիական քաղաքներ եմ սարքում։ Ինքը քանդելուց բացի որևէ բան չի կարող սարքել, թող ցույց տա վերջը ինչ  է սարքել այսքան տարվա մեջ մի հատ ստրատեգիական, մի հատ կարևոր նշանակության, միայն քերել ասֆալտ անելը չէ, իրականում ի՞նչ է կառուցել այս երկրում, քանդելուց բացի։ Այսպիսի բաներով, ծաղրածուի պես, ամեն շաբաթ-կիրակի ընտանիքի հետ ինչ-որ տեսարաններ է սարքում, մատուցում հասարակությանը, բայց այդ ամենն այնքան կեղծ ու դատարկ է։ Ինչ ուզում է անի, մեկ է ինքը ՀՀ-ում ազատ չի տեղաշարժվում, իր սիրտը անընդհատ դողում է, ինքը մարդասպան է։ Ինչ տեսարան ուզում է սարքի, մեկ է ինքը վախենում է, գիշերը հանգիստ չի քնում։ Ինչ է նշանակում Արցախում նոր դիրք են վերցնում, այսքան ժամանակ շրջափակման մեջ են, 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հավաքելու։ Ծաղրածո՞ւ է, թե՞ երկրի ղեկավար»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ կա հասարակության մի հատված, որ այդ կուտը ուտում է, բայց մեծամասնություն չեն իրենք․

«Մենք չպետք է այն տպավորությունը թողենք, մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում, կա մի հատված, որ ինչ ուզում ես արա նրանք այդպես են մտածելու։ Բայց այդ հատվածը վաղուց որոշիչ չէ։ Հանրության մեջ կա հսկայական գիտակից մի հատված, որին պետք  է կազմակերպել, կա հասարակության մեջ մի հատված, որ հասկանում է, սա կործանարար է, բայց մնացած այլ ուժի հետ չի կապում, պետք է այդ մարդկանց այլընտրանք առաջարկել։ Հսկայական աշխատանք կա կատարելու, բայց կարծում եմ հնարավոր է, պետք է ունենալ կամք, ցանկություն, պատասխանատվություն, չպետք է վախենալ մտնել այդ բեռի տակ, այսօր Հայաստանում խնդիրներից մեկը հենց դա է, վախենում են շատերը մտնեն, որը ենթադրում է պատասխանատվություն, իր ետևից բերում է մի շարք հանգամանքներ, որոնց պետք է դիմակայել և դիմադրել»,- ասաց նա։