կարևոր
3076 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 12:37
Քաղաքական

Փաշինյանը Ալիևի հետ գնացել է սեպառատ, գաղտնի բանակցությունների․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը Ալիևի հետ գնացել է սեպառատ, գաղտնի բանակցությունների․ Արթուր Խաչատրյան

Այդ մոտեցումը Ադրբեջանը միշտ էլ պարտադրում էր, իսկ Փաշինյանն էլ այդ խաղի կանոնները ընդունել էր դեռ 2018 թվականին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խխմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառանալով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առանց միջնորդների բանակցեն։

«Տեսեք 2018 թվականից մինչև պատրազմ Փաշինյանը քանի անգամ է հանդիպել Ալիևի հետ՝ Մոսկվա, Դուշամբե, Սանկտ-Պետերբուրգ, Աշխաբադ, Դավոս, Մյունխեն և ընդամենը մի անգամ է Վիեննայում միջնորդավորված հանդիպում ունեցել՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։ Կրեմլի հովանու ներքո որևէ հանդիպում չի ունեցել, այսինքն ինքը Ալիևի հետ գնացել է սեպառատ բանակցությունների, գաղտնի բանակցությունների, որոնց մասին երբեք չէին էլ խոսում։ Օրինակ՝ Աշխաբադում, երբ հանդիպեց Ալիևի հետ իշխանությունները չէին ասում, որ բանակցություններ էին եղել։ Երբ լուրը տարածվեց խոսնակն ասեց՝ «ճաշի ժամին իրար կողք նստած էին, 2 ժամ խոսել ենա։ Այդպես փակ, գաղտնի խոսակցություններ, որոնց մասին ոչինչ չի ներակայացվել, իսկ երբ հարց էին տալիս ասում էր՝ «ինչի շուրջ ուզում, այն էլ բանացկում ենք», տեսանք՝ ինչի հասանք»,- ասաց պատգամավորը։