|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ռուսաստանն իր սովորական ուժերի մոտ 75%-ը կենտրոնացրել է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի հետախուզության վերջին տվյալները. ասել է ամերիկացի պաշտոնյա, որին մեջբերում է CNN-ը։
Նրա խոսքով՝ դա ներառում է Ռուսաստանի Դաշնության 160 գումարտակային մարտավարական խմբերից մոտ 120-ը, որոնք տեղակայված են Ուկրաինայից մոտ 60 կմ հեռու։ Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ դա Ռուսաստանի հիմնական մարտական ստորաբաժանումների մոտ 75%-ն է, սակայն ռուսական զորքերի ընդհանուր թվի կեսից էլ քիչ է։
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության 50 գումարտակներից մոտ 35-ը տեղակայվել են Ուկրաինայի դեմ, և 500 կործանիչ, կործանիչ-ռմբակոծիչ և 50 միջին և ծանր ռմբակոծիչներ կարող են հասնել Ուկրաինա։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ տեղանքը «չափազանց անսովոր» է, հետևաբար, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը պատրաստ է հարձակման: