|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «անօրինական» է որակել բեռնատարների բողոքի ակցիաները, որոնք սկսվել են փետրվարին։ Նրա կարծիքով՝ ցուցարարներին աջակցում են ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ։
Թրյուդոն իրավիճակը քննարկել է խորհրդարանում ելույթի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ «Ազատության շարասյուն» շարժման (որը միավորում է հյուսիսամերիկյան և եվրոպական բեռնատար մեքենաների վարորդներին) ընդհանուր ֆինանսավորման մոտ կեսը ստացվել է ԱՄՆ-ից։ «Այդ անօրինական արգելափակումներն ակտիվորեն սնվում են ԱՄՆ-ից և աշխարհի այլ երկրներից եկած անհատների կողմից»,- պնդել է Թրյուդոն:
Կանադայի վարչապետը նշել է, որ «դեմ է ցուցարարների դեմ ուժի կիրառմանը, սակայն որոշումը պետք է կայացնի ոստիկանությունը»։
Թրյուդոն կոչ է արել ցուցարարներին՝ «դադարեցնել անօրինական և վտանգավոր գործունեությունը»։ «Դրանք վտանգ են ներկայացնում մեր տնտեսության և առևտրային գործընկերների հետ մեր հարաբերությունների համար: Դրանք սպառնալիք են հանրային անվտանգությանը»,- ասել է նա:
Կանադայի իշխանություններն արդեն սկսել են սառեցնել ցուցարարների բանկային հաշիվները։