|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
2024 թվականի մարտի 07-ին, ժամը 17։30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի (հասցեն՝ Տիգրան Մեծի պող., 23/1 շենք), տեղի կունենա հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստն անց է կացվելու դռնբաց կարգով, որում քննարկվելու է նաև Նորայր Ասլանյանի խափանման միջոցի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։
2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Նորայր Ասլանյանի պաշտպանական խումբ