կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 16:00
Քաղաքական

Իրանը և Արևմուտքը մոտ են միջուկային նոր համաձայնագրին. Թեհրան

Իրանը և Արևմուտքը մոտ են միջուկային նոր համաձայնագրին. Թեհրան

Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայի բանակցությունների մասնակիցներն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության. Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար, իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանին։

«Մեկշաբաթյա ինտենսիվ բանակցություններից հետո մենք ավելի քան երբևէ մոտ ենք համաձայնությանը։ Միևնույն ժամանակ այն ձեռք չի բերվի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- նշել է նա։

Իրանական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ «բանակցային գործընկերները պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերեն, խուսափեն անզիջողականությունից և հաշվի առնեն անցած չորս տարիների դասերը»։ «Եկել է լուրջ որոշումների ժամանակը»,- հավելել է նա։

Փետրվարի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Վիեննայում միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում որոշ դրական տեղաշարժեր են նկատվում, սակայն մինչ այժմ եղած արդյունքները չեն արդարացնում Թեհրանի սպասելիքները։