| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Որպեսզի Ուկրաինան և Թուրքիան ստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր, մնում է կատարել վերջին քայլը` ամենակարևորը և ամենազգայունը, որը երկու կողմից էլ պահանջում է փոխզիջում: Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Անթալիայում դիվանագիտական ֆորումի արդյունքներին հաջորդած` լրագրողների հետ զրույցում. հաղորդում է Anadolu-ն:
«Մենք մեկ քայլ ենք հեռու ազատ առևտրի համաձայնագիր կնքելուց: Անկեղծ ասած՝ սա երկու երկրների համար ամենադժվար քայլն է: Մենք պետք է հաշտեցնենք առևտրային դիրքերը, ինչը շատ զգայուն է երկու երկրների տնտեսությունների համար: Մենք կարող ենք համաձայնության գալ միայն փոխզիջման միջոցով, որը երկու կողմերն էլ կընդունեն՝ զիջումների գնալով»,- ասել է Կուլեբան:
Նախարարը համոզված է, որ այն արդյունքը, որը երկու երկրներին կբերի Ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը, կփոխհատուցի բոլոր արված զիջումները:
«Մեր պատվիրակությունը պատրաստ է գալ Անկարա` հետագա առաջընթաց գրանցելու համար` համաձայնագրի վերջնական տեսքի բերման նպատակով, քանի որ մենք միանգամայն նվիրված ենք քաղաքական մակարդակով այս համաձայնագիրը կնքելուն: Մենք պետք է շահերի հավասարակշռություն պահենք: Դրան հասնելու համար երկու երկրների փորձագետները պետք է նստեն և համաձայնության գան: Երկու երկրների կողմից էլ կա քաղաքական կամք՝ մեր նախագահների մակարդակով: Միակ հարցը այս դժվարին, բայց անխուսափելի քայլն է»,- հավելել է նախարարը: