«Զվարթնոց» օդանավակայանի ՀՀ ոստիկանության գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: