|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի մի մասի դուրսբերման մասին Մոսկվայի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. վերջին օրերին Ռուսաստանը սահմանին տեղակայել է ևս 7000 զինծառայող։ Այս մասին լրատվամիջոցներին տեսակոնֆերանսի միջոցով հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ցանկացել են անհայտ մնալ։
Պաշտոնյաներից մեկը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի հեճուկս երկխոսության՝ բաց լինելու մասին հայտարարություններին, պատրաստվում է պատերազմի։ Ըստ նրա՝ ռուս պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարել են բանակցելու և լարվածությունը նվազեցնելու պատրաստակամության մասին, բայց, միևնույն ժամանակ, գաղտնի պատրաստվում են պատերազմի։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկքենը նախօրեին ասել էր, որ Վաշինգտոնըչի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում սահմանից։
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էրց Ուկրաինայի հետ սահմանին մոտ 150 հազար ռուս զինվորականների կենտրոնացման մասին։