|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևի՝ YPG-ի միջև ծավալված մարտերից անմիջապես հետո Միացյալ Նահանգները զրահամեքենաներ և կենդանի ուժ է ուղարկել Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջաններ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այս մասին տեղեկացնող թուրքական Hurriyet պարբերականի կայքը նշում է, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները նպատակ ունեն կանխել թուրք-քրդական ուժերի հնարավոր ու հերթական բախումը: Ամերիկյան ուժերի տեղակայումից հետո թուրքական բանակը նոր ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին:
YPG-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ը զրահամեքենաներ է սկսել կենտրոնացնել Քոբանիից մինչև Քամիշլի հատվածի երկայնքով ու թուրքական կողմին նախազգուշացրել, որ եթե դարձյալ հարձակողական գործողությունների դիմի, ապա ամերիկյան ուժերը կդադարեցնեն Ռաքքայի օպերացիան և կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին: