1․ Հարյուրմյակներ շարունակ պետականության բացակայության, որևէ կայսրության մաս լինելու, գաղութային իրավիճակներում ապրելու պատճառով հասարակության մեջ Հայ մարդու ինքնակազմակերպման կենտրոնը պետությունուից տեղափոխվել է դեպի ընտանիք։ Հայ մարդը, քանի որ երկար ժամանակ պետականություն չի ունեցել իսկ այս վերջին երեսուն տարում էլ, չի վստահել իր նորանկախ պետականությանը, դադարել է վերջինիս հավատալ, հույսը դրել է իր վրա, կենտրոնաձիգ լինելու փոխարեն՝ դարձել է ապակենտրոն, և հարկ եղած դեպքում ինքն է լուծում իր հարցերը, իսկ ամենավերջին պարագայում արտագաղթում է, որովհետև աշխատավոր լինի, թե մտավորական, գործարար լինի, թե արվեստագետ, օտար երկրում նա ավելի մրցունակ է, ավելի արագ է ոտքի կանգնում ու ավելի լավ է ապրում։ Դուք դրսում աղբաման տնտղող Հայ տեսե՞լ եք։ Չեք տեսնի։ Սա՝ մեր մրցակցությունից դուրս լինելու պատճառով է։ Այնինչ, ես բազմաթիվ ժողովուրդներ գիտեմ, ովքեր անհատական մտային ու արվեստագիտական տվյալներով զիջում են մեզ, սակայն իրենց իրավունքների ու սոցիալական սպասումների բնագավառում ապավինելով սեփական պետությանը, ուժեղացնելով այն, մի քանի տասնամյակի ընթացքում ավելի բարեկեցիկ ու դինամիկ երկիր են կառուցում, քան մենք՝ հազարամյակների ընթացքում։ Ճիշտ է, որ կան նաև օբյեկտիվ այլ պատճառներ, որ մեր տարածաշրջանը բարդ է ու թշնամական, սակայն մեզ պատիվ չի բերում այն, որ մենք հազարամյակներ շարունակ ոչ մեզանից, ոչ հարևանների հետ արժանապատիվ ապրելու մեր երզանքներից այդպես էլ գլուխ չհանեցինք։
Այն, որ այսօր ԱԱԾ-ն շեփորահարում է 19 դավաճան ձերբակալելու մասին, չնայած՝ շեփորհարելու բան չկա այդտեղ, այլ լուռ հրժարական տալու պատճառ կա, իմ ասած երկրներում չէր կարող այդպես լինել, որովհետև հարևանը, անցորդ օտար քաղաքացին, անգամ ընտանիքի անդամը վաղուց զեկուցած կլինեին համապատասխան մարմիններին։
2․ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ առաջին քրիստոնյա Երկիրն ենք, սակայն իմ խորին համոզմամբ, մենք անհավատ, բարոյականության ու ազգային ավանդույթների վերջին պատառիկների հիման վրա դեռևս գործող ընկերային մի մթնոլորտ ունենք, որտեղ տուն պահելն ու դրամ աշխատելը դուրս են եկել առաջին հորիզոնական, իսկ պանդոկապաշտության ու քաղքենիության ծովում հայրենիքն ու պատվախնդրությունը վերջին տեղերում են։
Տեսեք, մարդը կորցնում է իր Սրբզան հայրենիքը, Երկրի մի մեծ մասը, լավագույն որդիներին, սակայն ընդվզում է, փողոց է դուրս գալիս, երբ տարվա կտրվածքով նրա ինքնաշարժի ապահովագրության արժեքը ավելանում է 3000 դրամով։ Ոչինչ, որ այդ մարդը, կամ նրա հայրենիքը աշխարհաքաղաքկան կորուստների բազմաթիվ այլ պատճառներով կորցրել է ոսկու, գինեգործության, հացահատիկի, այգեգործության բազմաթիվ տարածքներ, էլ չեմ ասում՝ պատմաագիտական, կրոնական սրբատեղիներ ու արմատներ։ Ոչինչ։ Նրան անհանգստացնում է տարվա կտրվածքով՝ 3000 դրամի կորուստը։ Այո։ Սա հավատի բացակայության պատճառով է, որովհետև հավատն է բարոյականության ու խղճի ձևավորիչը։
3․ Ինքնաբավ, երջանիկ մարդը տեսնում է պետության ու հասարակության թերի կողմերը, սակայն ձեռքը թափ տալով կառչում է սեփական երջանկության կղզյակներից, մինչև որ համատարած արժեզրկման օվկիանոսը անձամբ իր տունն էլ չի առնում ջրի տակ։ Իսկ ժամանակակից հայաստանը ապրում է, այսպես կոչված, դեմոկրատական վարչաիրավական պարադիգմայով, որտեղ վերջնկան որոշումը կայացնում է պարզ թվային մեծամասնությունը։ Սա կատաստրոֆա է, որովհետև փոքրմասնությունը միշտ ավելի խելացի է։
Իսկ ուժեղ են այն պետությունները, որոնք՝
ա․ իշխանության ղեկին են բերում ավելի խելացի ու արհեստավաարժ փոքրմաասնությանը։
բ․ երկարաժամկետ քայլեր են ձեռք առնում և իշխանության փոփոխությունը քաղաքական կառուցվածքի ու քաղաքական դեգերումների, պատեպատ զարկումների չի բերում։
Մենք, հայերս ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բոլորին, կամ գրեթե բոլորին զիջում ենք ծնելուիությամբ, առաջատարն ենք արտագաղթելու ցուցանիշնեչով, և որտեղ մեզ շրջապատող ավտորիտար - բռնապետական ռեժիմները պատերազմական կամ ճգնաժամային իրավիճակներում ավելի արդյունավետ ու ճկուն են, քան մեծամասնությամբ ընտրված ամեն մի իշխանություն, մանավանդ եթե այն պոպուլիսըտական է։
Որպես օրինակ՝ ավտորիտար Չինաստանն ու Ռուսաստանը երեսուն տարում ավելի ուժեղացան, քան ժողովրդավարության բաստիոն համարվող Երկրները։