կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 20:35
Հասարակություն

Այսօրիկ մտածումներ. ընդդիմության հետ և առանց ընդդիմություն

Այսօրիկ մտածումներ. ընդդիմության հետ և առանց ընդդիմություն

Սիրելի Րաֆֆի, թեպետ ես գիտեմ (այդպես էլ եմ մտածում), որ Աստծուց առաջ անցնելու ժամանակ էլ կա, բայց ինքս ինձ հետ, արդեն, տևական ժամանակ ժողով անելիս կրկին համոզվում եմ , որ այդ ժամանակի գալստյանը պետք է երկար սպասել, շա՜տ երկար` այսինքն ապրել և երբեք մարդկանց (ասել է թե ժողովրդին) մահով փորձության ենթարկելու միջոցին չդիմել: Առավել ևս ապրել է պետք, երկա՜ր, այն ժամանակ, երբ իրականության դռները չարիքի գույներով են ներկված: Բայց եթե հետևենք Լ. Տոլստոյի այն դատողությանը, որն ասում է, թե երբեմն բարի որակներով օժտված մարդը կարող է ավելի թունավորել մեր կյանքը, քան չարագույնովը, ես սարսափում եմ: Որքանո՞վ է այդ ամենն այսօր անխուսափելի չարիք, թեև ոմանք և շատերը, անշուշտ , տարբեր վերլուծություններ անելով, ասում են. – կկարգավորվի: Սակայն ոմանց հնազանդությունը և մյուսների հարձակողականությունը հեռու են ցանկալի հետևանքներից` ինչից կրկին սարսափում եմ: Չի կարելի բացասական հետևանքների ողջ բարդությունը (նաև հացադուլի միջոցով) բարդել քաղաքական մշակույթին բնորոշ արժեքների վերականգնման ընդունակության և ժողովրդի դեպի նոր, առավել արժանապատիվ կյանքի ձգտման վրա: 


Մեզանից յուրաքանչյուրը, ինչպիսի պատկերացում էլ, որ ունենա անցյալի, ներկայի, անցյալը ներկա դարձնելով մեր ապագայի վերաբերյալ, ապրում է նախևառա՛ջ, նախևառա՛ջ հոգևոր ներկայով-հանունով, հետո միայն ոչ կարևոր մնացած կյանքին անհրաժեշտ և շան կյանքը մերժող , պարզ, ազնիվ և հայեցի կյանքին ապահովող պայմաններ պարզելով: Քաղաքականությունն իմ պատկերացմամբ հենց այդ ողջամիտ դաշտն է, այն կենսարար միջավայրը, որի արժեքներն ու ներուժը պետք են մեզ ընթացիկ առօրյայում և ոչ միայն այն բանից հետո, երբ իրականացված կլինեն ազգային քազաքական զարգացման կոթողային նախագծերը: Ազգային ոգու, ազգային ինքնագիտակցության և ազգային նկարագրի հիմնական պաշտոնը (դուք ինձանից լավ գիտեք) ազգային-քաղաքական մշակույթն է: Սա բազումների և նաև իմ մտածումն է:

 

Ահա, թե ինչն է պատճառը, որ ես թոռնուհուս հետ գալիս եմ թատերական հրապարակ և <<միավոր>> հավաքելու ցանկությանս վրա թքելով, (տաս տարի առաջ հրապարակայվ հայտարարել եմ, որ քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվելու) հեռվից լսում եմ կիթառի ականջահաճո հնչյունները, (որ միանգամայն բնական երևրույթ եմ համարում) և լռելյան հեգնելով պայքարի այս ձևը` հեռանում: Սի՜րելի Րաֆֆի, սասունցիները մի ասացվածք ունեն. – մոտ արի` ճանաչեմ, կամ հեռու գնա` հիշեմ: Ոչ ես, ոչ դու, ոչ էլ քո կողքինները երկուսը միաժամանակ չեն կարող անել, բայց երկրորդը հաստատ քո տեսակինը չէ: Մոտ գալով, քեզ պարզած ձեռնափից միայն կարող ես հյուսել մեր ժողովրդի ու նաև քո քաղաքական ապագան: Այս ստորադասումով միայն կարող ես հեռու չգնալ,(որ չես էլ կարող գնալ) չէ՞ որ դու ինձանից լավ գիտես, որ հայոց ազգային գաղափարախոսության բանալին այսօր անկախ Հայաստանի հանրապետության փաստացի գոյություննէ, որի համար մենք (ժողովուրդը) և դու գիտակցաբար դողում ենք և շատ հաճախ (Արցախյան ազատամարտ) դողէրոցքի մեջ ենք ընկնում և ընկել ենք ու պատվով դուրս եկել: Դու ինձանից լավ գիտես, որ մենք հին ենք ոչ միայն անցյալի, ոչ միայն պատմության, այլ ամենակարևորը` նաև ապագայի համար, հանուն և՛ հոր և՛ որդու համար:

 

Ռոլանդ Շառոյան

Հ.Գ.
Սիրելի ընկեր
Այս մտածումը 20 տարի առաջ և' իմն էր, և' քոնը, բայց շեղ հարված կատարելու համար այն պիտան չէ: