Դեռևս 2015 թ-ին, Մոսկվայում, մշակութային հիմունքներով, սակայն քաղաքական խառնվածքով օժտված հասարակական կազմակերպություն էինք ստեղծել՝ «Դեպի Արարատ», որի գլխավոր նպատակը՝ Մոսկվայի, իսկ ապագայում, Ռուսաստանի հայությանը ազգայինի՝ ազգային արժեքների, մշակույթի, պատմության շուրջ կազմակերպելն էր։
«Դեպի Արարատը» շատ սահուն կերպով դուրս եկավ համայնքային հրապարակ ու սկսեց աճել, մեծանալ, մի քանի կենտրոններ դառնալ, և որ ամենակարևորն է, երիտասարդների ու համակիրների լայն շրջանակ ձեռք բերել, և «Դեպի Արարատի» հարկի տակ սկսեցին բազմանալ հայ-երիտասարդական բազմաթիվ խմբեր ու կառույցներ, սակայն, այս մասին մեկ ուրիշ անգամ։
2016-ի ձմեռն էր։ Տաղանդավոր երգիչներ-ստեղծագործողներ Սահակ Սահակյանի, Դավիթ Ամալյանի, Սամվել Երանյանի, Մկրտիչ Մկրտչյանի, Արսեն Գրիգորյանի և Ռուբեն Սասունցու մասնակցությամբ, մենք մի շքեղ համերգ էինք կզմակերպել, որին՝ հազարին մոտ մասնակցություն ապահովեցինք, և որը նվիրել էինք Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին։ Իրականում, սա քաղաքական ակցիա էր, որը պիտի ընդգծեր Հայոց երկու պետությունների համատեղ գոյության հանգմանքները, և որ ամենկարևորն էր՝ Արցախի անկախությունը։ Դե իհարկե, Ռուսաստանի պետական մարմինները ամեն ինչ արեցին մեր այդ նախաձեռնությունը խոչընդոտելու համար, և վերջնականապես արգելեցին այն անցկացնել նախօրոք պայմանավորված, պայմանագրված-կնքված դահլիճներում։
Ինչևէ, մենք այն, մեր կազմակերպության ընկերների նվիրվածության շնորհիվ, երկու անգամ ավելի թանկ բյուջեով, բայց, ի վերջո, կազմակերպեցինք հյուրանոցային մասնավոր համալիրներից մեկում, որտեղ հրավիրված էին դեսպանատան, հայկական տարբեր կազմակերպությունների ու հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ, և համերգը կայացավ՝ թե որպես մշակութային երևույթ, և թե որպես քաղաքական ակցիա, ինչն, իհարկե, ապագայում, իմ նկատված կիրառված սանկցիայի պատճառներից մեկը դարձավ։
Համերգից երկու օր անց ինձ մի մարդ զանգ տվեց, ծանոթացանք, հիշեցի, որ նրան ու ընտանիքի անդամներին տեսել եմ համերգի դահլիճում, և ասաց, որ ուզում է հրավիրել ճաշի։ Ռուսաստանի նախագահին առընթեր՝ Ժողվրդական տնտեսության և պետական ծառայության Ակադեմիայի, «Կորպորատիվ ղեկավարման բարձրագույն դպրոց-ֆակուլտետի» դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, կորպորատիվ ղեկվարման և բիզնես կրթության մասնագետ, Ռուսաստանի վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանն էր նա։ (
Сергей Календжян)։
Ես, իհարկե, համաձայնվեցի և ի դեմս պարոն Կալենջյանի, մի հրաշալի ընկեր ունեցա Մոսկվայում։ Նա համշենահայ է, զավակները դաստիարակված են հայկական ոգով, և նրա ողջ գործունեությունն է պայմանավորված Հայաստանով, Արցախով, աղետի ու սահմանային գոտիներով։ Այս ամենը ես հետո իմացա։ Իմացա նաև, որ Սերգեյը, հայազգի՝ տարբեր ընկերների, գործընկերների, կոլեգաների, հեղինաակություն ունեցող անձանց միավորել է ու, նրանց հետ մեկտեղ, առանց գովազդի ու ավելորդ ճչողականության, բարեգործական ծրագրեր են իրականացնում Հայաստանում և Արցախում։ Սակայն, դառնանք մեր պատմությանը։
Մեր հանդիպումը կայացավ Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկում։ Ավելի մոտիկից ծանոթացանք, զրուցեցինք, ինչ-որ հարցեր քննարկեցինք։ Նա, անընդհատ ժպիտը դեմքին, երիտասարդի ակտիվությամբ անցնում էր թեմաների վրայով, ես էլ լսում էի։
Կես ժամ անց պարոն Կալեջյանը անցավ իր հիմնական ասելիքին, ու չնայած, ես նրա հետ չեմ քննարկել մեր զրույցի բովանդակությունը Ձեզ ներկայացնելու հնգամանքը, սակայն կարծում եմ, այն որևէ վնաս չի տա ընկերոջս։ Եւ այսպես, նա սկսեց․
—Ես երիտասարդ տարիքից, շատ ակտիվ եմ եղել, և ճակաատագրից էլ չեմ բողոքում։ Բախտս էլ միշտ բերել է։ Դեռևս, ուսանողական խմբերի կազմում բազմաթիվ անգամ եղել եմ արտասահմանում։ Սկզբից՝ սոց․երկրներ էին, և հետո, նաև, բազմաթիվ, այն ժամանակ կապիտալիստական կոչվող երկրներ։ 1978 կմ 79 թիվն էր, քսանչորս-քսանհիգ տարեկան էի, և, խորհրդաային երիտասարդ մասնագետների մի խմբում, այցելել էինք Կանադա, որտեղ, մեր ծրագրի մեկ օրը հատկացվել էր Նիագրայի ջրվեժին։ Աշնանային մի ցուրտ ու խոնաավ օր էր։ Թաց ձյուն էր գալիս։ Ետ դարձի ճանապարհին մեր վտոբուսը տեխնիկաական խնդիրներ ունեցավ, և, ի վերջո կանգ առավ։ Կես ժամ անց այնքան ցուրտ էր, որ մարդիկ արդեն չէին դիմնում։ Առջևում, մեզանից մի հինգ հարյուր մետր հեռու ինչ-որ սրճարան կար և հեռախոսի՝ տաքսոֆոնի խցիկ։ Գնացի այդ կողմի վրա։ Այնտեղ, այդ խցիկում մի տեղեկատու գիրք էր դրված՝ «Դեղին էջեր»։ Բացեցի ու սկսեցի հայկական կազմակերպությունների հեռաախոսներ փնտրել։ Դրանք մի քանիսն էին։ Հեռախոսհամարներից մեկով զանգեցի ու անգլերենով, ապա՝ իմ կոտրված հայերենով բացատրեցի եղելությունը ու ասացի որ օգնության կարիք ունենք։ Մեկ ժամ անց եկան այդ կազմակերպության ներկայաաացուցիչները։ Պարզվեց, որ դաշնակցականներ են։ Նրանք, ճիշտ է, որ մի տեսակ հեռաավորություն էին պահում թե ինձանից՝ երիտասարդ կոմունիստից, թե խմբի մյուս անդամ-կոմունիստներից, բայց ինչևէ, ավտոբուսի նորոգման հարցում մեզ աջակցեցին, թեյ ու սուրճ հյուրասիրեցին ու շատ պատվարժանորեն ճանապրհեցին։ Իմ ռուս ուղեկիցները ապշել էին մեր՝ հայերիս կազմակերպվածության վրա ու փոխօգնության հասնելու այդ գեղեցիկ փաստից։
Այդ դեպքից հետո ես եղել եմ վաթսունից ավել երկրներում, և որտեղ էլ որ հայտնվում եմ, գնում եմ, վերցնում այդ «Դեղին էջերը» կամ նմանատիպ մեկ այլ տեղեկատու, փնտրում եմ որևէ հաայկակաաշն կազմակերպություն ու գալիս ծանոթանում եմ։ Եւ գիտե՞ք, դրանց 90 տոկոսը դաշնակցակններ են լինում։
Սկզբից նրանք, այսինքն դաշնակցականները ինձ շատ էին դուր գալիս։ երբ ես մի քիչ ավելի հասուն մարդ էի, ինքս ինձ ասում էի, որ այս դաշնակները մի տեսակ սահմնափակ են։ Բոլոր երկրներում, կարծես թե՝ իրար հետ պայմանավորված, խոսում են նույն հարցերի շուրջ, կմ հարցերիս նույն ձևով են պտասխանում՝ Ավստրալիա լինի, Ռումինիա, թե՝ նահանգներ։ Երբ ես հիսունն անց էի, մտածում էի, որ ուրիշների գտնեմ, արդեն, ինձ հաամար պարզ են դաշնաակցակնները՝ իրենց մտքերով ու լոզունգաբանությամբ, հայկական հարցերով ու մոտեցումներով։ Բայց ավաղ, նույնիսկ հակադաշնակցակններն էին նրանց հիշեցնում, ամբողջ օրը նրանցից խոսում։
Մի բաժակ գինի բարձրացրինք ու նա շարունակեց․
—իսկ հիմա, երբ ես կյանք եմ ապրել ու ճանապարհ անցել, հասկացել եմ, որ այդ բոլոր համայնքները, եկեղեցիները, կրթական հաստատությունները գոյություն ունեն շնորհիվ այդ դաշնակցակների համառության ու թվացյալ «սահմանափակության»։
—Իսկ ի՞նչ նկաատի ունեք այդ տերմինի տակ, պարոն Կալենջյան,— հարցրի ես։
Դու-ի անցնելով, նա ասաց․
—Գիտե՞ս, ռազմական ձիեր կան, որոնց, երբ սանձում են, ապա նրանց տեսողության դաշտը աջ ու ձախ կողմերից, մի տեսակ, սահմանափակում են, որպեսզի միայն առաջ գնան։ Հուսամ, դու ինձ հասկանում ես։ Դուք, դաշնակներդ, ինքներդ՝ Ձեր օձիքները, այդպես բարձրացրել եք ու կողքերը չեք նայում, այլ միայն մեր ազգայինն եք տեսնում, ու այդ ազգայինով էլ առջնորդված՝ միայն առաջ եք գնում։ Ու հիմա, երբ ես յոթանասուներկու տարեկան եմ, հասկացել եմ, որ ճիշտը, ճշմարիտը Դուք եք, իսկ Ձեր կազմակերպած համերգից, բալիկներիս ու իմ ոգևորությունից հետո որոշեցի, որ Ձեզ, որպես դաշնակցական, պիտի ճաշի հրավիրեմ, այսպես ասած՝ պատիվ տամ ու շնորհակալություն հայտնեմ իմ անցյալի բոլոր դաշնակցականների համար։ Ձեր կենացը։
Խմեցինք, մի քիչ էլ զրուցեցինք ու հրաժեշտ տվեցինք իրար։
Դավիթ Վանյան 18․02․2022թ․
Շարունաակելի