Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից 10 :00 –ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bntley Continental մակնիշի ավտոմեքենան:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ: