կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 11:50
Տարածաշրջան

Արտակարգ դեպք՝ Ստամբուլում. նախկին աշխատակցուհին առևանգել է իր գործատուին` ադրբեջանցի գործարարի

Արտակարգ դեպք՝ Ստամբուլում. նախկին աշխատակցուհին առևանգել է իր գործատուին` ադրբեջանցի գործարարի

Ստամբուլում արտառոց դեպք է տեղի ունեցել. նախկին աշխատակցուհին առևանգել է ադրբեջանցի հայտնի գործարար Մուսթաֆա Թ.-ին:

Ըստ Sabah-ի՝ Լաթիֆա Ա. անունով աշխատակցուհին օրեր առաջ զանգահարել է գործարարին՝ աշխատանքային հանդիպման համար: Նրանց հանդիպումը կայացել է գործարարի նոր օգնականի մասնակցությամբ՝ տանը:

Պնդումների համաձայն՝ գործարարին առևանգել են հանդիպման ընթացքում՝ զենքի գործադրմամբ: Առևանգելիս խլել են նաև գործարարի գրպանում եղած 17 հազար լիրան ու մեքենան:

Կտտանքների ենթարկված գործարարի տեսագրություններն արած հանցագործները սպառնացել են նրան՝ «ամբողջ Ադրբեջանի առաջ նրան խայտառակ անել»: Նրանք գործարարից  պահանջել են 3 միլիոն դոլար: Միջադեպից մեկ օր անց հանցագործները հիվանդանոցներից մեկի դիմաց մեքենայից դուրս են նետել ծեծված գործարարին ու փախուստի դիմել: Գործարարի վիճակը կայուն է:

Որոնողական գործողությունների արդյուքնում հանցախմբի երկու անդամ է ձերբակալվել: Նախկին աշխատակցուհուն և մյուս հանցագործներին գտնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: