Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը «Երկիր»-ին հայտնեց, որ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պետական պաշտոնյա չէ, որ նրան նվիրված ավտոմեքենան դիտարկվի որպես կոռուպցիա. «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն եւ գույք, այսինքն` այդ մարդն իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ, դրանում ի՞նչ վատ բան կա: Եթե պետական պաշտոնյային նման մեղադրանք ներկայացվեր, որ նրան նվեր են տվել, դա կնշանակեր կոռուպցիա, բայց հոգեւորականը, բնականաբար, պետական պաշտոնյա չէ, եւ նրան մեքենա նվիրելը որեւէ բանի հետ կապված չէ: Այստեղ ինչ-որ շահարկման կամ հետաքրքրության թեմա ես, ճիշտն ասած, չեմ տեսնում»:
«Իսկ մինչ այդ սրբազան հայրը ի՞նչ ծառայողական մեքենայից է օգտվել» հարցին մամլո դիվանի պատասխանատուն պատասխանեց. «Մինչ այդ շատ շքեղ Merseders Benz էր»: