Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ ժ. 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կհայտնեն:
Այս մասին, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ է որոշել հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 19 հազար 758 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների, 1,38 հեկտար հողամասի, ինչպես նաև 3 հազար 257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված էր 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ։