Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհավորում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության 131-րդ տարեդարձը։ Խոնարհումս բոլոր ազատագրական կռիվներում նահատակված դաշնակցականներին։ Թշնամին չի սիրել ու չի սիրում, ավելին՝ մեծ ջանքերով կարողացել է հենց հայի հոգում կույր ատելություն սերմանել իր տեսակի մեջ այս եզակի ազգային կուսակցության նկատմամբ։ Իրենց չեն սիրում նաև ազգային արժեքներից շեղված քաղաքական հակառակորդները։ Ըմբռնումով եմ մոտենում միայն նրանց, ովքեր կոնկրետ փաստարկներով, ոչ թե կեղծված սովետական փաստաթղթերով զուտ մատնանշում են կուսակցության սխալները։ Բայց ո՞վ է անսխալ, և այս կուսակցությունն իր մեջ ազնվություն ու քաջություն է ունեցել ընդունելու իր սխալները։ Թող բոլոր քաղաքական ուժերն տասնապատիկ անգամ սխալվեին, բայց ունակ լինեին կյանքի գնով պաշտպանելու իրենց Հայրենիքը։ «Յուրաքանչյուր հայ ինչ որ չափով դաշնակացական է». սրանք իմ խոսքերը չեն, իսկ հեղինակին լավ գիտեք ....
Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարարար