Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ազգային-քաղաքական ականավոր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ծննդյան 90-ամյակն է: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հարգանքի այց, ծաղկեմատույց և երդման արարողություն էր կազմակերպել նրա շիրիմին, որը գտնվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
Միջոցառմանը ներկա էին Հրայր Մարուխյանի այրին` տիկին Անահիտ Մարուխյանը, դուստրը` Շաղիկը, թոռնուհին` Անահիտը, ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Հայաստանի Ուսանողական և Երիտասարդական միությունների անդամներ, պատանիներ, քաղաքացիներ և Սփյուռքից ժամանած հյուրեր:
«Հպարտ եմ, որ Հրայր Մարուխյանի թոռն եմ: Ափսոս` նրան չեմ տեսել: Անհամբեր սպասում եմ, որ երբ 18 տարեկանս լրանա, տամ դաշնակցականի երդում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Մարուխյանի թոռնուհին` Անահիտը:
Մեր հարցին, թե միայն Հրայր Մարուխյանի թոռնուհի լինե՞լն է նրան դրդում կուսակցականի երդում տալո՞ւն, Անահիտը պատասխանեց. «Նաև դա, բայց հիմնական պատճառն այն է, որ այսքան մարդ հպարտ է, որ Հրայր Մարուխյանը եղել է: Այն փաստը, որ այդքան մարդ նրա շիրիմին է տալիս դաշնակցականի` իր երդումը, ինձ ավելի է ոգևորում»:
Ամուսնու շիրիմի մոտ նստած տիկին Անահիտը ողջ ընթացքում լուռ էր, սակայն երբ մոտեցանք նրան և երկար կյանք մաղթեցինք, արտասանեց մեկ նախատասություն. «Շարունակե՛ք նրա ճամփան…»: