Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 7-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան հանդիսապետությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողությունն Արցախի պաշտպանութեան համար նահատակված հալեպահայ եւ բոլոր նահատակ հոգիների:
Ներկա էին նահատակ հալեպահայեր՝ Հարութ Բանոյեանի, Մոսիկ Սեքլէմեանի եւ Հակոբ Ասթարճեանի ընտանիքի անդամները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները, Հայ Կաթողիկէ Համայնքի պետը, մխիթարեան հայրեր, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, ՀՀ Մարդասիրական խմբի ներկայացուցիչներ, Ազգային Կենտրոնական Վարչության եւ Բերիոյ Թեմի Ազգ. Վարչության, մարմինների, ՀՄԸՄ-ի եւ Համազգայինի Կենտրոնական Վարչության, միությունների ներկայացուցիչներ եւ հայազգի ներկաայցուցիչներ Դամասկոսից, Լաթաքիայից, Գամիշլիենից եւ Քեսապից ։
«Արցախի 44 օրեայ պատերազմի Ա. տարելիցին առիթով, Սրբազան Հայրը իր պատգամը ուղղելով վեր առաւ հայրենիքի համար նահատակութեան խորհուրդը։ Սրբազան Հայրը դիտել տուաւ, որ հայրենիքի ղեկավարի մը համար պատիւ է շարունակել իր նախորդներուն ազատութեան կամար պայքարի ուղին եւ ազգին լւ հայրենիքին ծառայութիւնը՝ առաւել բարգաւաճ եւ հզօր հայրենիք մը ունենալու հեռանկարով: Ան անառակ որդիին առակը մէջբերելով ներկայ հանգրուանին անհրաժեշտ նկատեց հաշուետուութիւն կատարել՝ մեր սխալները տեսնելու եւ զանոնք սրբագրելու համար։
Մասիս եպիսկոպոս յիշեց Արցախի մեր հազարաւոր նահատակները եւ սուրիահայ երեք նահատակները, որոնք Արցախի ազատութեան համար հրաժեշտ տուին իրենց տան եւ ընտանիքին, ուղղուեցան պատերազմի դաշտ՝ պաշտպանելու մեր իրաւունքներն ու ազգային արժէքները եւ նահատակութեամբ իրենց գերագոյն սէրը արտայայտեցին հայրենիքին նկատմամբ։ «Եթէ անոնք չըլլային, այսօր պիտի գտնուէինք մահուան անդունդին եզրին», աւելցուց ան:
Սրբազան հայրը յիշեց նաեւ սուրիական հայրենիքի ազատութեան համար անցնող տարիներուն իրենց արիւնը թափած մեր ազգի նահատակ զաւակները:
Ան իր խօսքը եզրափակեց ըսելով. «Այս սուրբ խորանին առջեւ, Հալէպի պատմական այս քաղաքին մէջ, եղբայրական մեր սէրը եւ մեր ձեռքը կ'երկարենք հայրենիքի եւ Արցախի մէջ ապրող, պայքարող եւ տագնապող մեր ժողովուրդի զաւակներուն եւ հոսկէ կ'ուխտենք հաւատարիմ մնալ նախնեաց կտակին, հայրենիքին, ազատութեան, անկախութեան եւ եռագոյն դրօշին»։
Պատարագից հետո Հալեպի ազգային գերեզմանատանը տեղի է ունեցել Շուշիի պաշտպանության մարտերում 2020-ին նոյեմբերի 5-ին նահատակված հերոսներ Հարութ Բաոյեանի, Հակոբ Ասթարճեանի և Մոսիկ Սեքլէմեանի անմահ հիշատակին նվիրված հուշակոթողի բացման միջոցառումը: