կարևոր
538 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-26 19:27
Հասարակություն

Այս քրեական գործը հատուկ թիրախավորում է դաշնակցականներին․ Սերգեյ Հարությունյան

«Այս քրեական գործը հատուկ թիրախավորում է դաշնակցականներին»,- այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո ասել է՝ փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին ժամը 16։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում