կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 10:33
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են. հայտնում է РИА Новости-ն:

WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 2,04 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,21 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են  2,98 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,41 դոլարի։