|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիան չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հույս ունի, որ Մոսկվայի և Կիևի միջև տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին Թուրքիայի սեւծովյան ափին գտնվող Տրապիզոն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք երբեք չէինք ցանկանա պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Սա վատ նշան է տարածաշրջանի համար: Որպես ՆԱՏՕ-ի երկիր՝ մենք դա չենք ուզում, մենք դա չենք ընդունում: Հուսով եմ, որ այս հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս ամիս այցելելու է Ուկրաինա, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա։
Ավելի վաղ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայումս պատմության մեջ երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են։ Նա նշել է, որ այս փաստը թույլ է տվել երկրներին զգալիորեն մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը։