կարևոր
1867 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-02 11:29
Աշխարհ

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերացնելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», - ասել է նա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Հիմա ժամանակն է, որ նրանք  ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը: Դա կախված կլինի նրանցից», - նշել է Բրյուսը: