|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան կոչ է անում թուլացնել լարվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. ասվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ. որն անցկացվել է Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
«Իրավիճակի սրումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից»,- նշել է Անվտանգության խորհուրդը։
Թուրքիայի ԱԽ-ն նաև կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը կողմերի, առաջին հերթին՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերով։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի անդամները քննադատել են Հունաստանի «ավերիչ» գործողությունները Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովի տարածաշրջանում։ Նշվել է, որ Աթենքը շարունակում է հունական կղզիների ռազմականացումը՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և համապատասխան պայմանագրերի դրույթները։
Հանդիպման մասնակիցները Հունաստանին կոչ են արել «անկեղծորեն արձագանքել» Թուրքիայի՝ երկխոսության և համագործակցության կոչերին։
Կարևորվել է նաև քրդական զինված խմբավորումների դեմ պայքարը Սիրիայում: