|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման գործին և մտադիր է շարունակել այդ թեմայի քննարկումը Մոսկվայի և Կիևի հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է Anadolu-ն։
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք... Մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը բարեկամ Ռուսաստանի և, հատկապես, պարոն Պուտինի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդության բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք կցանկանայինք մասնակցել այս հարցի լուծման գործին»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Թուրքմենստան կատարած այցից հետո Թուրքիա վերադառնալիս։