|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեւանա լճի մակարդակը՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, ծովի մակերեւույթից 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա է:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։
Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։
Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։