Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սեւանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում, հունվարի 9-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբը, Արփա-Սևան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր: