|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։