|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ առաջիկա բանակցությունների շրջանակներում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերը։
Կողմերը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ: