| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 12-ին Թուրքիա կմեկնեն Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քյորթիս Սքապարոտտին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Ջոզեֆ Վոթելը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haber» լրատվակայքի՝ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:
Հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայի քրդերին զինաթափելու հարցը: Աղբյուրը նշում է, որ թուրք պաշտոնյան պահանջելու է, որ Սիրիայի քրդական ուժերը լքեն թուրք-սիրիական սահմանագծին մոտ գտնվող տարածքները:
Բացի վերանշյալ հարցից, կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում լարվածություն առաջացրած վերջին դեպքը, երբ նորվեգիական Սթավանգար քաղաքում անցկացվող զորավարժության ընթացքում ներկայացվել էր ցուցանակ, որում որպես թշնամի էին ներկայացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: