|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հոկտեմբերի 16-ին կմեկնեն Թուրքիա՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական զորամիավորումների և թուրք զինվորականների միջև կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությանը:
«Մայքլ Փենսը մեծ ուղևորության է նախապատրաստվում: Նա կմեկնի վաղը: Մենք մեծ պատվիրակություն ենք գործուղում՝ Փենսի և Պոմպեոյի գլխավորությամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հավելել է նաև, որ Թուրքիայում Փենսը փորձելու է հասնել կողմերի միջև հրադադարի անհապաղ հաստատման, ինչպես նաև քննարկելու է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը: