Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցած` Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ փետրվարի 17-ին Թուրքիայում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության իրազեկմամբ` Ըշըքը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ Դունդորֆը Թուրքիայում Հուլուսի Աքարի հետ քննարկումներ կանցկացնի Սիրիայի Ռաքքա քաղաքում կայանալիք ռազմական գործողության մասին: Քաղաքն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
«Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ուժերը Մանբիչից պետք է դուրս գան: Ալ Բաբի գործողությունից հետո երկու առաջնահերթություն է լինելու, մեկը` Մանբիչը, մյուսը` Ռաքքան: Երբեք չենք ընդունի ԺՄԿ-ի ներկայությունը»,- ասել է Ըշըքը
Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Նա զգուշացրել է նաև, որ եթե կողմերը ցանկանում են, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները հաջողության հասնեն, ապա չպետք է աջակցեն Սիրիայի քրդական ուժերին:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ ժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերելու Թուրքիային Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: