Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհելին, ով պատասխանատու է հարևանության և ընդլայնման հարցերով, կմեկնի Թուրքիա ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վարհելին սեպտեմբերի 6-7-ը կլինի Թուրքիայի մայրքաղաք Անկարայում, կհանդիպի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, առևտրի նախարար Օմեր Բոլաթի, ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի և արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրի հետ։
Սա առաջին այցն է լինելու ԵՄ-ից Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։
ԵՄ հանձնաժողովի հայտարարության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 1-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Թուրքիային տրվել է 7․5 մլրդ եվրո Թվային Եվրոպա ծրագրի մասնակցության համար։ Նշվում է, որ այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր, որով 781 մլն եվրո կտրամադրվի Թուրքիային առավել խոցելի վիճակում գտնվող փախստականների հարցերի լուծման համար։