| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Երևանի կենդանաբանական այգու դիմաց այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա կենդանիների շարունակվող անկման և ապաշնորհ կառավարման դեմ։
Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգում կրկնվում են կենդանիների զանգվածային անկումները և մասնագետների մասսայական հեռացումները։ Մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է, նրանց մի մասին հեռացրել են, մյուսներին ստիպել սեփական դիմումով գնալ:
«Կենդանաբանական այգում ոչ կոմպետենտ մարդկանց են ընդունում աշխատանքի, փողոցից պատահական մարդկանց են բերում: Այգում էկոլոգ են ընդունել, որը զբաղվում է ռացիոններով ու կերերով, բայց չունի մասնագիտացում»,- ասաց Ռաֆայելյանը:
Նա տեղեկացրեց, որ անկել է 6 անգղ, իսկ նախկինում եղել են նաև սիբիրյան լուսանի, կուլանի անկումներ:
Մանրամասն՝ տեսանյութում։